
14.08.2025
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ օգոստոսի 8-ին կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է «Բաղրամյանշին» ԲԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը: